česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

Շենգենյան վիզայի դիմում-հայտերի անհատական հերթագրման համակարգ

Շենգենյան վիզայի համար դիմելու նպատակով, ժամադրություն կազմակերպելու համար դիմողների էլեկտրոնային գրանցումը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին ժամը 20:00-ից մինչև 02:00-ն (տեղական ժամանակով) ստորև նշված պայմաններով: Բոլոր դիմորդները կգրանցվեն պատահականության սկզբունքով՝ եթե ​​մեր հյուպատոսական բաժնի կարողություններից ավելի շատ դիմորդներ լինեն։ 

Հերթագրման համար անհրաժեշտ է համապատասխան ձևաչափով էլեկտրոնային նամակ ուղարկել ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեներից մեկին` համաձայն ձեր գործառույթի նպատակի:

           

            Նպատակներ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ / ԱՆՁՆԱԿԱՆ ԱՅՑ / ԱՅԼ,

Yerevan.Schengen@mzv.gov.cz

 

            Նպատակներ՝ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ / ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (+ մասնակցություն կրթական նախագծերի) / ՍՊՈՐՏ / ՄՇԱԿՈՒՅԹ,

Yerevan.Academy@mzv.gov.cz

 

Նպատակ ՝ ԲԻԶՆԵՍ / ՊԱՇՏՈՆԱԿԱՆ / ԱՇԽԱՏԱՆՔ / ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,

Yerevan.Business@mzv.gov.cz

 

Նպատակ՝ ՀՐԱՎԵՐ (եթե հրավերը հաստատված է Չեխիայի Հանրապետության միգրացիոն վարչության կողմից)։

Yerevan.Invitation@mzv.gov.cz

 

 

Էլ.փոստի պահանջները.

Էլ.նամակի «Թեմա» բաժինը պետք է պարունակի միայն դիմող անձի անձնագրի համարը։
 Այլ տեքստ կամ ավելորդ նիշեր չեն կարող ներառվել (տես գրանցման էլ.փոստի նմուշը ստորև)

Նամակի տեքստը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

  Անուն ազգանուն
  Ծննդյան ամսաթիվը DD.MM.YYYY ձևաչափով (օր.ամիս.տարեթիվ)
  Այցի նպատակը (նշել միայն մեկ հիմնական նպատակ)
  Հեռախոսահամար 

Նամակի լեզուն պետք է լինի չեխերեն կամ անգլերեն

Էլեկտրոնային փոստը չպետք է պարունակի որևէ այլ տեքստ կամ նիշ (տե՛ս ստորև նշված գրանցման էլեկտրոնային նամակի նմուշը):

Եթե ​​գրանցման դիմումը ներկայացվում է ամբողջ ընտանիքի համար (ամուսիններ, անչափահաս երեխաներ՝ մինչև 18 տարեկան), նամակի «թեմա» բաժինը պետք է ներառի ընտանիքի անդամների անձնագրի համարները։ Ընտանիքի անդամները, նույնպես պետք է նշվեն էլ.փոստի տեքստում:

Էլ.փոստի հավելվածները.
Բոլոր նպատակների համար անհրաժեշտ է դիմումի նամակին կից կցել անձնագրային տվյալների էջի սկանավորում (անձնագրի նկարի էջի սկան):

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (+կրթական նախագծերի մասնակցություն), ՍՊՈՐՏ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԲԻԶՆԵՍ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ և ՀՐԱՎԵՐԻ նպատակների դեպքում անհրաժեշտ է կցել այցի նպատակը հաստատող փաստաթղթի սկան: 

ՀՐԱՎԵՐ նպատակի դեպքում անհրաժեշտ է կցել հրավերը, որը ստուգված է Չեխիայի Հանրապետության արտաքին ոստիկանության կողմից:

Բոլոր հավելվածները պետք է լինեն միայն PDF ձևաչափով: Պետք է հարգել մեկ փաստաթուղթ, մեկ ֆայլ սկզբունքը (բոլոր փաստաթղթերը պետք է սկանավորվեն առանձին, ոչ թե բոլորը մեկ ֆայլում):


Կարևոր պայմաններ
• Յուրաքանչյուր դիմորդ կարող է ուղարկել միայն մեկ էլ. նամակ։ Եթե ​​դիմորդի համար մեկից ավելի էլ.նամակ ուղարկվի տվյալ գրանցման պատուհանում, ապա այդ դիմորդը ինքնաբերաբար կհեռացվի գրանցումից: Սա նաև կիրառվում է, եթե նամակներն ուղարկվում են տարբեր էլ.հասցեներից, սակայն նույն անձի տվյալներով։ 

• Ընտանիքը կարող է դիմել միասին, մեկ էլ. փոստով, նույն էլեկտրոնային հասցեից: Երեխաները (մինչև 18 տարեկան անչափահասները) ավտոմատ կերպով ժամադրման օրը ստանում են իրենց ծնողների հետ, եթե երեխաների համար նույնպես վիզա է պահանջվում: Հետևաբար, նույն էլեկտրոնային փոստի հասցեն կարող է օգտագործվել ծնողների և երեխաների (մինչև 18 տարեկան անչափահասների) գրանցման համար:


Խմբային գրանցում (մինչև 25 հոգի)
Ոչ տուրիստական խմբերի (օրինակ՝ պաշտոնական պատվիրակություններ, սպորտային թիմեր, գեղարվեստական ​​խմբեր և այլն) գրանցումների համար խնդրում ենք օգտագործել հետևյալ հասցեն.

yerevan.group@mzv.gov.cz

Այս դեպքում գրանցման էլեկտրոնային փոստը պետք է պարունակի բոլոր դիմող անձանց անձնագրերի համարները  “թեմա” բաժնում, իսկ էլ.փոստի տեքստը պետք է պարունակի վերը նշված բոլոր տեղեկությունները բոլոր դիմողների մասին: Նամակին կից պետք է լինեն անձնագրային տվյալների էջերի սկանավորումները և այցի նպատակը հաստատող փաստաթուղթ բոլոր գրանցված անձանց անվանացուցակով:

Խմբի առավելագույն չափը 25 հոգի է։

Խնդրում ենք նկատի ունենալ,  ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՀՐԱՎԵՐՆԵՐԻ, ԲԻԶՆԵՍԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ նպատակներով դուք միշտ պետք է գրանցվեք անհատապես (բացառությամբ ընտանիքի համար գրանցման):


Վերոնշյալ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱԽՆՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԷԼ. ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրային գործիքների միջոցով, դիմումները զանգվածաբար ուղարկելու փորձերը կարող են գնահատվել որպես սպամ ՝ mzv.gov.cz տիրույթի հակասպամային անվտանգության համակարգի կողմից, և նման գրանցումները չեն դիտարկվի: Էլեկտրոնային նամակները, որոնց համար ուղարկողը ակտիվացնում է էլ.նամակին պատասխանելու անհնարինություն, կբացառվեն գրանցումից:

Վիզայի դիմումների գրանցման ամսաթվերը
Վերոնշյալ ձևով վիզայի դիմումների գրանցումը տեղի կունենա յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին (փետրվար ամսին տեղի կունենա 15-ին, և ամսվա վերջին օրը) Հայաստանի տեղական ժամանակով ժամը 20:00-ից մինչև 02:00-ն: Գրանցման պատուհանը բաց է լինելու 6 ժամ։ Գրանցումը միշտ կսկսվի նշված ժամին: Խորհուրդ ենք տալիս գրանցման նամակները ուղարկել գրանցման պատուհանի սկզբում:


Ի՞նչ է հաջորդելու։

Եթե ​​ձեր գրանցումը համապատասխանում է վերը նշված բոլոր պահանջներին, պատասխանը նամակը կուղարկվի այն էլ.փոստին, որից դուք ուղարկել եք ձեր գրանցման դիմումը։ Պատասխանը կուղարկվի դիմելուց հետո 7 օրվա ընթացքում՝ պարունակելով ժամադրման ամսաթիվը և ժամը: Հաստատված գրանցումների քանակը կախված է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնի կարողությունից: Դիմորդները, ովքեր չեն կարող գրանցվել հյուպատոսական բաժնի կարողությունը գերազանցելու պատճառով, նույնպես համապատասխանաբար կտեղեկացվեն: 
Ժամադրման ամսաթիվը և ժամը ֆիքսված են և պետք է հարգվեն դիմորդների կողմից: Ուշ ժամանման և առանց նախնական նախազգուշացման դեպքում դիմորդի մուտքը հյուպատոսական բաժին չի թույլատրվի։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՉԱՓՍԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ 4 ՄԲ-ը

ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆ ՈՒՂԱՐԿԵԼՆ ԱՆՎՃԱՐ Է։

ՎԻԶԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՑԻՑ 6 ԱՄՍԻՑ ՈՉ ՇՈՒՏ ԵՎ ՈՉ ՈՒՇ ՔԱՆ 15 ՕՐ ԱՌԱՋ։

ՆՇՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԻՋՆՈՐԴԻ ՀԵՏ՝  ՎԻԶԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։